Ձյան առատ տեղումների և ուժեղ քամու հետևանքով երեկվանից փակ են Աշոցքի տարածաշրջանի գյուղական  բնակավայրերի ճանապարհները։ Առավոտից «Աշոցքի ճանշին» ընկերության աշխատակիցներն սկսել են ճանապարհների մաքրման աշխատանքները։

Սալուտ, Մուսայելյան և ձորի գյուղերի տարածքներից առավոտյան դուրս են բերել ձյան մեջ արգելափակված մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ։ Ձյան մաքրման աշխատանքներն այս պահին ընթանում են Բավրայի, Թավշուտի և Ղազանչի գյուղերի հատվածներում։ Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը բաց է։