Ուտրեխտի տրամվայում կրակ բաց արած անձինք կարող էին ահաբեկչական դրդապատճառներ ունենալ։ Այս մասին երկուշաբթի Թվիթերում հայտարարել է Նիդեռլանդների ոստիկանությունը։
«Միջադեպի հետաքննությունը շարունակվում է,- տեղեկացրել են իրավապահ մարմիններում։- Չի բացառվում, որ հարձակվողներն ունեցել են ահաբեկչական շարժառիթներ», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։





























