Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի ու Բարաք Օբամայի հանդիպման արդյունքից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերություններից չարժե լուրջ փոփոխություններ ակնկալել, սակայն դրանք բացառել նույնպես պետք չէ, NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Հայ հեղափոխական դաշնակցության «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Այն հարցին, թե Ռուսաստանի նախագահի Բաքու այցի ժամանակ, ադրբեջանական գազը Ռուսաստան արտահանելու վերաբերյալ կնքված պայմանագիրը, որքանո՞վ կազդի հայ-ռուսական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա, Մանոյանը պատասխանել է. «Ռուսներին ձեռք է տալիս որոշակի ժամանակով հետաձգել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, որպեսզի պահպանի Հայաստանի եւ Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու հնարավորությունը»։



























