Վերամշակված վառելիքի անգամ մեկ անգամյա տեղափոխումը Ռուսաստան թույլ կտա տեղ ազատել  վերամշակված միջուկային վառելիքի պահպանման համար:

Այս մասին «Հայաստանում ատոմային ոլորտում զարգացման հեռանկաները» քննարկման ժամանակ ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ տվյալ պիլոտային ծրագիրը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունի, այլեւ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար:

«Ներկայումս քննարկվում են պիլոտային ծրագրի տեխնիկական իրագործման հնարավորությունները»,- նշեց նա:

Նա նաեւ կարեւորեց ԱԷԿ-ի փոխարինող հզորությունների ոլորտում անցկացվող աշխատանքները, ինչպես նաեւ օգտագործվող միջուկային վառելիքի քանակի  նվազեցման հնարավորությունները, անդրադարձավ  ատոմային էներգետիկայի մարտահրավերներին եւ հիմնական խնդիրներին: