ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություններ կատարել «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման հավելվածներում:

Նշենք, որ Հայաստան-Պետական հատվածի արդիականացման 3-րդ ծրագրի բնականոն իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել առաջին եռամսյակում կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «Պետական հատվածի արդիականացման ծրագիր», «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» միջոցառման ներքին հոդվածային վերաբաշխում:

Ըստ այդմ, առաջին եռամսյակում վարկային միջոցներից կնվազեցվի 1,49 մլն դրամ  եւ  համաֆինանսավորումից՝ 542 հազար դրամ «Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարներ» եւ նույնքան չափով ավելացնել «Կառավարչական ծառայություններ» հոդվածին: