Դեղերի եւ դեղամիջոցների ոլորտում ուսումնասիրություններ են անցկացվել եւ պարզվել է, որ Հայաստանում դրանց գները զգալիորեն ավելի բարձր են, քան Ռուսաստանում:
Մարտի 22-ին տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Այսպիսով, նրա խոսքով, Հայաստանում կան դեղեր, որոնք 3 անգամ ավելի թանկ են, քան Ռուսաստանում:
«Պատճառն այն է, որ դեղերի ներմուծման համակարգը փաստացի, չի գործում: Այն փակ է: Մեզ ոչ մի կերպ չի հաջողվում պարզեցված ռեժիմով Ռուսաստանից Հայաստան էժան դեղամիջոցներ ներմուծել», - պարզաբանեց Շաբոյանը՝ հավելելով, որ այդ հարցով նրանք արդեն առաջարկություններով են հանդես եկել:
ՏՄՊՊՀ-ը նախագահը մասնավորապես հաղորդեց, որ նրանք արդեն օրենսդրական նախաձեռնությամբ դիմել են ՀՀ ԱՆ: Այն, ըստ Շաբոյանի, թույլ կտա դյուրացնել ՌԴ-ից Հայաստան դեղերի ներմուծումը:





























