Տեխասում կինը մահացել է այն բանից հետո, երբ նրա վրա հարձակվել են նրա երկու պիտբուլները, գրում է  Americaru-ն:

Իրվինգի ոստիկանները փրկարարների կանչով,  որոնք նաեւ անասնաբույժների էին կանչել, ժամանել են  Նորթ -ՕՔոննոր ռոուդ: Ամերիկուհին շտապ օգնության կարիք ուներ, քանի որ նրա վրա հարձակվել էին նրա երկու շները: Արդյունքում 33-ամյա Ջոհանա Վիլյաֆանեն մահացել է:

«Նախնական հետաքննությունը ցույց  է տվել, որ վերջերս տեղի ունեցած կծոցների պատճառով շներին կարանտինի համար տեղավորել էին անասնաբուժական կլինիկա: Շների տիրուհին գնացել էր կլինիկա շներին կերակրելու համար, դուրս հանել նրանց բակ եւ այդտեղ նրանք հարձակվել էին  նրա վրա», -ասվում է մամուլի հաղորդագրությունում: