Չեյզ մականունով շունը, որը համարվում էր Բրիտանիայի ամենատգեղ շունը, պանկրեատիտից 16 տարեկանում սատկել է: Այս մասին Facebook-ում ասել է նրա տիրուհի Սթորմ Շեյլերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Խեցգետնանման քայլվածքով, աջ աչքի կատարախտով, չինական անատամ տերիերը երրորդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենատգեղ շների մրցույթում, որն անցկացվել էր Քալիֆորնիայում 2017-ին:
Ընդ որում ըստ Շեյլերի, կենդանին «ներքինից գեղեցիկ էր»:
«Չեյզն իր տեսակով միակն էր, - կնոջ խոսքը մեջբերում է Daily Mirror-ը: Նրան այնքան անհատականություն կար: Ես նրան միշտ ինձ հետ էի տանում: Նրան ոչինչ չէր շփոթեցնում: Նա սիրում էր մարդկանց եւ մարդիկ սիրում էին նրան»:
Նա նաեւ պատմել է, որ Չեյզը կենսուրախ շուն էր:
«Մինչեւ վերջ նա չէր կորցնում այդ կայծը,-ասել է Շեյլերը,-նա մեծ հոգով փոքր շուն էր եւ նման երկրորդը չի լինի»:



























