2018-ին Հայաստանի թանգարաններ 124 հազարով ավելի շատ մարդ է այցելել, քան 2017-ին: Մարտի 27-ին Ազգային ժողովում, ներկայացնելով  կառավարության 2018 թ. գործունեության մասին զեկույցն, այս մասին ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին, որը հետաքրքրվում էր Հայաստանի մշակույթի իրավիճակով:

Ընդ որում վարչապետը նշեց, որ վաճառված գրքերի քանակի մասին տվյալներով կան, բայց քանի որ այդ հարցով կենտրոնացված վիճակագրություն չի անցկացվում, նրանք ստիպված են եղել օգտվել հայկական շուկայում գրքերի իրացմամբ զբաղվող մի շարք ընկերությունների ներկայացված վիճակագրությունից:

«Մենք դրանք ստուգել ենք, որ պատկերացում ունենանք եւ միջին վիճակագրական տվյալներ», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ  միայն «Բուկինիստ» խանութն անցյալ տարի 200 հազարով ավելի շատ գիրք է վաճառել, ինչը 31 տոկոսով գերազանցում  է նախորդ տարվա ցուցանիշը: