Երեւանում, մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 14։30-ի սահմաններում Դալմա Գարդեն Մոլի դիմաց բախվել են 25-ամյա Գագիկ Դ.-ի վարած Hyundai Elantra մակնիշի 07 GD 070 համարանիշի, 43-ամյա Գարեգին Մ.-ի վարած Nissan Versa մակնիշի 35 RR 989 համարանիշի եւ 61-ամյա Արամ Գ.-ի վարած Opel Astra մակնիշի 35 VA 246 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Երեւանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները, ինչպես նաեւ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։




























