Միչիգանում ոստիկանությունը որոնում է հանցագործին, որը պիթոն է գողացել՝ հայտնում է USA.one-ը։

Տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես է հաճախորդը գողանում 1,2 մետրանոց պիթոնին՝ նրան տաբատի մեջ մտցնելով։ Խանութի աշխատակիցների խոսքերով, իրենք Պաստա անունով պիթոնին ստացել են մարտի 20-ին, նույն օրը օձին պետք է տանեին նոր տերերը, սակայն անծանոթը խափանել է նրանց մտադրությունը։

«Ես այստեղ բավական երկար եմ աշխատում, մոտ չորս տարի, եւ այդ ընթացքում կենդանիների գողության դեպք չի եղել»,- պատմել է խանութի աշխատակցուհի Էմիլի Շեյվեն։

Նրա խոսքերով, ինքը եւ մյուս աշխատողները ապշել են, երբ նկատելով, որ Պաստան կորել է, նայել են տեսախցիկների ժապավենը։ Նրանք սկզբում մտածել են, թե օձն ինքն է փախել։ Զարմանալի է, սակայն տղամարդը խանութից միանգամից չի հեռացել, նա մոտ չորս րոպե քայլել է, նույնիսկ մոտեցել է դրամարկղին, որպեսզի 6 դոլարանոց տնային առնետ գնի։ «Լավ կլիներ, որ Պաստան խայթեր նրան»,- ասել է Էմիլի Շեյվեն։