Երեկ՝ մարտի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 14:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան 18 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի պարանի վրա եղած լվացքը վառվում է:

Մինչ դեպքի վայր կժամաներ հրշեջ-փրկարարական ջոկատը, նույն շենքի բնակիչ 14-ամյա Գագիկ Հովակիմյանը, որ այդ պահին կրտսեր քրոջը դպրոցից տուն բերելիս է եղել, նկատել է կրակը ու անցել գործի։ Նա բարձրացել է այդ բնակարան, մտել պատշգամբ և նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն:

Հրշեջները պարզել են, որ այրվել է բնակիչ Նարինե Հովաննիսյանին պատկանող լվացքը, մասամբ էլ ներքեւի հարեւանի պարանը։

Ըստ աղբյուրի՝ լվացքի տիրոջ երեխան, որ սովորում է 4-րդ դասարանում, Գ. Հովակիմյանի շնորհիվ չի վնասվել կրակից։