Երեկ՝ մարտի 27-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Շիրակի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 00:20-ի սահմանններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Փանիկ գյուղի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել նույն գյուղի 3-րդ փողոցի 3-րդ փակուղու 6-րդ տան տանիքում: Հրշեջներն ու գյուղացիները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Ըստ աղբյուրի՝ նշված տունը պատկանում է Փանիկի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար 44-ամյա Նորայր Առաքելյանին:





























