Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանությունը ձերբակալել է 12-ամյա աղջկա խմբակային բռնաբարության մեջ կասկածվող չորս հոգու։ Դաժան հանցագործությունը նկարահանվել է տեսանյութով եւ տեղադրվել սոցցանցերում մարտի վերջին, կառնավալի ժամանակ, տեղեկացնում է AP-ը։ Ոստիկանության հայտարարությունում ասվում է, որ կասկածյալները «մոտ 11 մարդուց չորսն են», որոնց կարելի է տեսնել խմբակային բռնաբարության տեսանյութում։ 12-ամյա աղջիկը գնացել էր երեկույթի, որտեղ նրան բռնի խմեցրել են։ Հետո տարել են լքված տուն եւ բռնաբարել 11 տղամարդիկ, որոնք, ըստ ոստիկանության, թմրանյութ վաճառողներ են։

Հասանելի է
русский



























