Ուրբաթ Լոնդոնի Վեստմիստեր մագիստրատական դատարանը մերժել է գրավի դիմաց հնդիկ գործարար Նիրավ Մոդիին ազատ արձակելու հայցը, որը ձերբակալվել էր բրիտանական ոստիկանության կողմից, երբ գտնվում էր միջազգային հետախուզման մեջ ավելի քան 2 մլրդ դոլարի մեքենայություններ կատարելու մեղադրանքով, հաղորդում է Reuters-ը:
«Ես լուրջ հիմքեր ունեմ գրավի դիմաց ազատ արձակման պայմանները չկատարելու հետ կապված»,-գործակալությունը մեջբերում է դատավոր Էմմա Արբութնոթի խոսքերը, որը նշել է, որ նրա կողմից խաղաղօվկիանոսյան Վանուատու պետության վիզա ստանալու դիմումը ամրապնդում է այդ կասկածները: Մոդիի գործով հաջորդ լսումները տեղի կունենան ապրիլի 26-ին:
Նիրավ Մոդին կասկածվում է ավելի քան 2 մլրդ դոլարի մեքենայություններ կատարելու մեջ: Ըստ Հնդկաստանի Հետաքննությունների կենտրոնական բյուրոյի՝ Մոդին համաձայնության էր եկել Փենջաբա Ազգային բանկի աշխատակիցների հետ իր ակտիվներից այդ գումարը յուրացնելու համար:
Հնդկաստանի պատմության մեջ խոշորագույն այդ գործարքի մասին հայտնի էր դարձել 2017 թվականի վերջում: Անցած տարվա հունվարին Մոդին եւ նրա բարեկամները հեռացել էին Հնդկաստանից:





























