Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել` Կանանց միջազգային օրվա առթիվ:
«Հայաստանի ոստիկանության կոլեգիայի եւ իմ անունից Մարտի 8-ի` գարնան, գեղեցկության, սիրո հրաշալի տոնի առթիվ շնորհավորում եմ հանրապետության բոլոր կանանց: Մաղթում եմ խաղաղություն ու բարօրություն ձեր ընտանիքներում: Ցանկանում եմ, որ գարնան պես լուսավոր ու կենսատու լինեք` դառնալով կյանքի սկիզբ ու հավերժություն:
Սրտանց շնորհավորում եմ կին-ոստիկաններին:
Դուք անմնացորդ ու արժանապատվորեն եք կատարում իրավապահի նվիրական առաքելությունը` մեզ զորավիգ լինելով հատկապես այն ոլորտներում, որտեղ ոստիկանի անձնվիրությանն ու մասնագիտական բարձր որակներին պետք է գումարվեն կնոջ նրբավարությունն ու մոր ջերմությունը:
Ձեր նվիրյալ աշխատանքն ըստ արժանվույն է գնահատվում եւ ոստիկանության համակարգում, եւ հասարակության կողմից:
Ջերմորեն շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների մայրերին ու քույրերին, կանանց ու դստրիկներին: Թող ձեր սերը պահապան լինի դժվարին ու պատվավոր ծառայություն կատարող ձեր հարազատներին:
Սիրելի կանայք,
Բոլորիդ մաղթում եմ պայծառ գարուններ, սեր, առողջություն, իղձերի իրականացում: Երջանիկ եղեք», - ասված է ՀՀ ոստիկանապետի շնորհավորանքում:




























