Թռչունների գենոմների ծավալուն գենետիկ հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք կորցրել են թռնելու ունակությունն անկախ մեկը մյուսից ԴՆԹ-ի խարամում պատահական մուտացիաների կուտակման արդյունքում, այլ ոչ ընդհանուր նախնու միեւնույն գենի վնասվածքների եւ փոփոխությունների հետեւանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Science պարբերականում գիտականների հոդվածին:

«Մեր հետազոտությունը բացատրում է՝ որտեղից են Նոր Զելանդիայում հայտնվել փոքրամարմին կիվիներ եւ հսկա մոա-թռչուններ, որոնք վերացել են բոլորովին վերջերս: Դրանց նախնիները եկել էին այստեղ Հարավային Ամերիկայից, իսկ կիվիները կարող էին տեղափոխվել նաեւ առանց թռնելու հարեւան Ավստրալիայից, երբ այն Գոնդվանայի մաս էր դեռեւս»,-պատմում է Օտագո (Նոր Զելանդիա) համալսարանից Փոլ Հարդները:

Տեւական ժամանակահատվածում մարդիկ համարում են աֆրիկյան ջայլամներին արտասովոր թռչուններ, սակայն ոչ յուրահատուկ, որոնց ծագումնաբանությունը կապ չուներ մյուս փետրավորների էվոլյուցիայի պատմության հետ: Հին հույները կապում էին նրանց ճնճղուկների հետ, իսկ մեր օրերի նատուրալիստները՝ հավերի հետ:

Այդ պատկերացումները փոխվել էին, երբ ճանապարհորդները հայտնաբերել էին բազմաթիվ այլ թռչունների, որոնք չեն կարող թռնել, երկու այլ մայրցամաքներում՝ Ավստրալիայում եւ Հարավային Ամերիկայում: Էմու-ջայլամների, փոքրամարմին եւ հազիվ նկատելի կիվիների, ինչպես նաեւ ագրեսիվ կազուարների եւ տարօրինակ տինամուների հայտնաբերումը ստիպել էր գիտնականներին միավորել բոլորին մեկ ենթադասում նախորդ դարասկզբին:

Տարիներ շարունակ հնեաբաններն ու կենսաբանները հանարում էին, որ այդ բոլորթռչունները ունեցել են մեկ ընդհանուր նախնի, որը բնակվում էր Երկրի վրա դեռեւս դինոզավրերի ժամանակաշրջանում, եւ տարածվել են Երկրում դեռեւս նախքան Գոնդվանայի մասնատումը: Այդ գաղափարը բացատրում էր, թե ինչպես են նմանօրինակ անթեւ արարածները կարողացել տեղափոխվել երեք մայրցամաքներում եւ դրա հետ մեկտեղ պահպանել անատոմիայի ընդհանուր գծերը:

Վերջին տասը տարիների ընթացքում այդ վարկածը քննադատվել էր գենետիկների կողմից, որոնք հայտնաբերել էին, որ անթեւ թռչունները միմյանց հետ ուղիղ ազգակցական կապեր չունեն եւ չունեն մեկ ընդհանուր նախնի: Այդ բացահայտումը ստիպել էր Հարդներին եւ Հարվարդի գիտնականներին մտորել՝ հատկապես ինչպես են այդ թռչունները կորցրել թռնելու ունակությունն ու երբ է դա տեղի ունեցել:

Այդ նպատակով գիտնականները վերլուծել են ջայլամների, կիվիների, կազուարների բոլոր տեսակների գենոմները: Նրանք համեմատել են նյութը թռիչքի ունակությունը պահպանած տինամուների մի քանի տեսակների գենոմների հետ: