Անհայտ անձն մարտի 7-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գողացել է այդ երկրի մշակույթի նախարարի որդու մեքենան, որում գտնվելիս է եղել նախարարի 9-ամյա թոռնուհին:
Ագեւանգողը հասցրել է մտնել Mercedes մեքենան, երբ մեքենայի սեփականատերը մյուս դստերը ուղեկցել է դպրոց: Նա 9-ամյա աղջնակին նկատել է միայն այն ժամանակ, երբ մեքենան պոկել է տեղից: Գողը աղջկան իջեցրել է փոքրիկին ու շարունակել ճանապարհն անհայտ ուղղությամբ: Աղջիկը չի տուժել, գրում է «ՌԻԱ նովոստին»:
Նախարարի որդին անմիջապես դիմել է ոստիկանություն: Մեկ ժամ անց մեքենան գտել են Սոֆիայի փողոցներից մեկում՝ դատարկ: Հանցագործի որոնումները շարունակվում են:





























