Բրիտանական ֆիլմերի 9-րդ փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը մարտի 9-12-ին կազմակերպում է «Կինոն եւ հասարակությունը» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում հեռարձակման, կապի եւ միջոցառումների մասնագետ Սառա Ռոսը կանցկացնի վարպետության դաս Երեւանում (մարտի 12-ին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում), սեմինարներ Վանաձորում (մարտի 9-ին Վանաձորի քաղաքապետարանում) եւ Կապանում (մարտի 11-ին Կապանի քաղաքապետարանում), իսկ մարտի 10-ին` աշխատաժողով Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում:

Աշխատաժողովի ընթացքում կինոգործիչները կքննարկեն հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների միջեւ համագործակցության նոր մոդելներ: Կներկայացվեն մի շարք թեմատիկ հետազոտություններ, որոնք կներկայացնեն վավերագրական կինոն որպես արդյունավետ քարոզարշավային միջոց: Աշխատաժողովի ընթացքում կդիտարկվեն գործընկեր կազմակերպությունների հայնտաբերման եւ համագործակցության հնարավորությունները: Կինոգործիչները կքննարկեն նաեւ նոր տեխնոլոգիաների ազդեցությունը կինոյի կիրառման վրա:

Սառա Ռոսն աշխատել է Channel 4-ում, BBC-ում, Amnesty International-ում եւ Channel 4 BRITDOC Foundation-ում: Իբրեւ Channel 4 BRITDOC-ի London Good Pitch-ի կապերի ընդլայնման գծով տնօրեն` Սառան միավորել է կինոգործիչների եւ ավելի քան 100 առաջատար հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, բարերարների ու լրատվամիջոցների հրատապ հասարակական խնդիրների շուրջ` ստեղծելով միավորումներ ու քարոզարշավի ծրագրեր: Amnesty International UK-ում աշխատելու ընթացքում հանդես է եկել որպես այդ կազմակերպության լրատվամիջոցների ամենամյա մրցանակաբաշխության պրոդյուսեր: