Շմոլ գազից թունավորումով մարտի 7-ին Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիր է հոսպիտալացվել նույն քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 16 շենքի 10-րդ բնակարանի բնակիչ, 28-ամյա Լուսինե Մադթաղյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածը ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել:




























