Կապան քաղաքում մարտի 4-ին կենցաղի տան հարեւանությամբ Ողջի գետի Կավարտաջուր կոչվող վտակն է ընկել մի քաղաքացի:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր  մեկնած փրկարարների կողմից ջրից դուրս է բերվել Կապան քաղաքի Ձորք թաղամասի 7-րդ շենքի թիվ 25 բնակարանի բնակիչ,  53-ամյա Վահրամ Մնացականյանը, ով կոտրվածքներով տեղափոխվել է Կապան քաղաքի հիվանդանոց:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: