Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ մարտի 4-ին Երեւան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցի թիվ 4 շենքի վերելակում քաղաքացի է մնացել:
Ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների կողմից վերելակից անվնաս դուրս է բերվել Նոնա Հախինյանը:




























