Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները, ապօրինի որսագողության համար, մարտի 5-ին բերման են ենթարկել 39-ամյա Արշակ Ե.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ոստիկանության ծառայողներին իր բնակարանից ներկայացրել է ապօրինի որսած 2 այծյամի միս:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Արշակ Ե.-ն եւ 25-ամյա Դավիթ Մ.-ն, ապօրինի որս կատարելու նպատակով, գնացել են Իջեւան քաղաքին հարակից «Պոպոքնուտ» անտառամաս, որտեղ վերջինս իրեն պատկանող որսորդական հրացանով կատարել է նշված որսը:
Կատարվում է հետաքննություն:




























