Սեւան-Լճաշեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ում մարտի 9-ի երեկոյան տեղի է ունեցել վթար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հայաստանի ԱԻՆ փրկարարական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՊԱԶ» մակնիշի 0361 Լ համարանիշի ավտոբուսը եւ «ԶԱԶ» մակնիշի 0999 ՆՎ/72 ՌՈՒ համարանիշի ավտոմեքենան:
Վթարի հետեւանքով «ԶԱԶ» ավտոմեքենայի վարորդ, 60-ամյա Միշա Մկրտչյանը տեղում մահացել է:
Փրկարաների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Մ. Մկրտչյանի դին եւ հանձնվել իրավապահ մարմիններին:




























