Հինգշաբթի ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Ռաստոն քաղաքում մոլեգնող տորնադոյի հետեւանքով երկու մարդ մահացել է, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով նահանգապետ Ջոն Բել Էդվարդսին:

 Տարերքի հետեւանքով ավերվել են շենքեր, վնասվել են մեքենաներ եւ էլեկտրալարեր: Բացի այդ չեղարկվել են տեղական համալսարանի դասերը:

Ազգային օդերեւութաբանական ծառայությամն հիդրոլոգ Կ. Ռոսը  գործակալությանը հաղորդել է, որ տորնադոն անցել է 209 կմ տարածություն՝ արեւելյան Տեխասից մինչեւ Լուիզիանայի եւ Արկանզասի սահման:

Ռաստոնի քաղաքապետ Ռոննի Ուոքերը լրատվամիջոցներին ասել է, որ քաղաքն այս գիշեր դարձել է տորնադոյի թիրախ: