«Վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ ներկա էր գտնվել հյուրանոցների առաջին ազգային առցանց ամրագրման համակարգի շնորհանդեսին, ի ցույց բոլորի, փորձել էր իր համար Արզնիի հանգստյան տներից մեկում 2 օրով հյուրանոցի համար ամրագրել: Վերջինս հայտնվել էր հետաքրքիր իրավիճակում. Երբ փորձել էր գործի դնել իր «կրեդիտ քարտը», պարզվել էր` այնտեղ բավարար չափով գումար չկա: Վարչապետը չէր կորցրել իրեն եւ խնդրելով թիկնապահի կրեդիտ քարտը` թիկնապահի հաշվին կատարել էր իր հանգստի համար անհրաժեշտ վճարումը»,-գրում է «Ժամանակը»:

Տեղադրություն



























