Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության  Յուրեւկա գյուղում՝ «Սխիդկարբոն» հանքահորում, փլատակներից դուրս են բերել 5-րդ հանքագործի մարմինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Twitter-ում ԼԺՀ ղեկավարի գրառմանը:

«Սխիդկարբոն» հանքահորում փրկարարները փլատակներից դուրս են բերել 5-րդ հանքագործի մարմինը», - ասվում է ԼԺՀ ղեկավարի հաղորդագրությունում: Պասեչնիկը մանրամասնմել է, որ մնացած 12 հանքագործների ճակատագիրն անհայտ է:

«Անկեղծ ցավակցություններս զոհերի հարազատներին եւ մտերիմներին»,-գրել է նա:

Հինգշաբթի ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի տվյալներով «Սխիդկարբոն» հանքահորում մեթան է պայթել: Երկրի ԱԻՆ-ը հայտնել է, որ երեք հանքագործներ մահացել են, եւս 14-ը անհետ կորել են: Ուրբաթ առավոտյան ԼԺՀ-ում փրկարարներին օգնության են հասել Ռոստովի մարզի Շախտի քաղաքի լեռնափրկարարները: