Չինաստանում կինը դանակահարել է ամուսնուն մրգերի համար նախատեսված դանակով, քանի որ նա մոռացել էր գնել հավի թեւիկներ ճաշի համար, գրում է Mirror-ը:

Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի արեւելքում՝ Լուցզյանում:

Ապրիլի 13-ին, երբ Վու Շուչունը վերադարձել է տուն առանց ուտելիքի, զույգը սկսել է վիճել, հաղորդում է պարբերականը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Այնուհետեւ Լոու անունով նրա կինը դանակի հարվածներ է հասցրել ամուսնուն:

Զոհված տղամարդու բարեկամները հայտարարել են, որ Լոուի բնավորությունը փոխվել էր նրանց ամուսնությունից հետո:

Հարեւանները պատմել են, որ երկու երեխա ունեցող զույգը վիճում էր գրեթե ամեն օր:

Շուչունի մայրը պատմել է, որ նրա որդին գտնվում էր գործնական ճաշին, երբ կինը խնդրել է նրան գնել հավի թեւիկներ:

Երբ կինը հարձակվել էր ամուսնու վրա, վերջինիս մայրը լոգարանում էր: Նա լսել էր թոռնիկի բղավոցն ու հայտնաբերել որդուն՝ արյունահոսող վերքերով: