Վանաձորցի Նարեկ Եգանյանը այսօր՝ ապրիլի 29-ին, Գինեսի ռեկորդ է սահմանել: Գերազանցելով ռուս ռեկորդակիր Իվան Սաֆկինի ցուցանիշը՝ 167 տոննա քաշով ջերմաքարշը երիտասարդը քաշել է 2 կցորդով։
Իվան Սաֆկինը ռեկորդը սահմանել է՝ քաշելով 162 տոննա՝ 1 մետր 90 սմ տարածություն։
23 տարի է՝ Նարեկ Եգանյանը զբաղվում է սպորտով, ուժային եռամատի եւ ծանրամարտի սպորտի վարպետ է, այժմ «Մարտ առանց կանոնների» սպորտաձեւի մարզիչ է։ 10 տարի զբաղվել է ըմբշամարտով։





























