Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 29-ին, ժամը 20:14-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկում քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Գ.) վրաերթի է ենթարկել 21-ամյա Վ.Մ.-ին:
Փրկարարները Վ.Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Թիվ 2 բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերություն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:


























