Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 29-ին, ժամը 21:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Խորենացու եւ Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ  բախվել են «Nissan Tida»  եւ «Mercedes Gelandewagen» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Mercedes Gelandewagen» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: