Ոստիկանության Մեղրիի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում, ապրիլի 30-ին, ժամը 12.05-ին, բաժին է ներկայացել մի քաղաքացի եւ կամավոր հանձնել կարճեցրած փողով, առանց գործարանային համարի «ԱԿ-74» 5.45 տրամաչափի ինքնաձիգ, դատարկ պահունակով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, ինքնաձիգը գտել է իր անասնագոմի քանդված պատի միջից: Ըստ քաղաքացու, այն պատկանել է հանգուցյալ եղբորը:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: