Ցանկացած տրանսպորտային միջոցով տեղափոխելու դեպքում էլ հիվանդները կարող են մահանալ։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով սանավիացիայի ուղղաթիռով բժշկական կենտրոն տեղափոխելու ժամանակ երկու հիվանդների մահվան դեպքին։
«Ես կարծում եմ, որ դուք ունեցել եք հնարավորություն տեսնելու ուղղաթիռները, ամեն ինչ համապատասխանում է բժշկական անհրաժշետ պայմաններին, ցանկացած տրանսպորտային միջոցով տեղափոխելու դեպքում էլ հիվանդները կարող են մահանալ»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ նշված ուղղաթիռով տեղափոխված հիվանդներից երկուասի մահ է գրանցվել, որոնցից մեկը գրանցվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, մյուսը ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում։



























