«Շրջանառվող լուրերի համաձայն` ժամանակին ՕԵԿ-ը լքած Գրիգոր Մարգարյանը` Բելլաջիոյի Գրիշը, կրկին վերադարձել է իր նախկին կուսակցություն: Ընդ որում` այժմ ե’ւ ՕԵԿ-ը, ե’ւ Բելլաջիոյի Գրիշը հերքում են այդ փաստը: Ըստ մեր տեղեկությունների`Բելլաջիոյի Գրիշի 11-րդ ընտրատարածքում որոշել է  առաջադրվել «Գրանդ Քենդի» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանի որդին` Կարեն Վարդանյանը: Եւ քանի որ «Գրանդ Քենդին» գտնվում է հենց Շենգավիթում, աշխատակիցների մեծամասնությունն այդ թաղամասից են, Վարդանյանը համոզված է, որ ինքը առանց խնդիրների կընտրվի:

Բելլաջիոյի Գրիշը, հասկանալով, որ իր շանսերը նվազել են, որոշել է  պատգամավոր դառնալ ՕԵԿ ցուցակով, մանավանդ որ` մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալուն նրան ժամանակին օգնել է եղբայրը, որի հետ հարաբերությունները, սակայն, հիմա լարված են»,-գրում է «Ժամանակը»: