«Կառավարությունում շրջանառվող լուրերի  համաձայն, առաջիկայում ՀՀ պետեկամուտների կոմիտեում հաստիքների կրճատումներ են լինելու: Ըստ այդ լուրերի` աշխատանքից ազատվելու են հիմնականում ստորին օղակների աշխատակիցները: Որպես այդ լուրերի հիմնավորում` մեր աղբյուրները մատնանշում են ՊԵԿ աշխատանքում կատարված փոփոխությունը:  Խոսքը մի նոր կարգի մասին է, որի համաձայն` այսուհետ ոչ թե ՊԵԿ աշխատակիցներն են այցելելու ՀԴՄ օգտագործողներին եւ նրանցից վերցնելու հաշվետու ժամանակահատվածում ՀԴՄ-ի արձանագրած ցուցմունքները, այլ հենց գործավարներն են ներկայանալու ՊԵԿ:

Այս կարգով ՊԵԿ-ը նաեւ խնդիր է լուծելու` այսօր գործարարները փոստով են ուղարկում իրենց հաշվետվությունները, եւ նրանցից շատերը այլեւս չեն այցելում ՊԵԿ: Իսկ ՀԴՄ-ի ցուցմունքները անձամբ ՊԵԿ ներկայացնելու պայմաններում գործարարները կրկին ստիպված կլինեն պարբերաբար այցելել հարկային եւ այստեղ «ցուցումներ ստանալ»  լրացուցիչ հարկեր վճարելու «անհրաժեշտության մասին»: Կարծիքներ կան, որ հաստիքների կրճատման հեռանկարը բավական լարված իրավիճակ կստեղծի ՊԵԿ-ում»,-տեղեկանցնում է «Հայկական ժամանակը»: