Աֆղանական ոստիկանության հատուկ նշանակության խումբը ոչնչացրել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկին, որն ուղղորդում էր ծայրահեղականների գործունեությունն Աֆղանստանի հյուսիսում եւ Կենտրոնական Ասիայում, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով The Khaama Press-ին:
Ըստ առկա տեղեկությունների՝ Մուֆթի Ուզբեկ անունով ահաբեկիչը սպանվել է Բագլան նահանգի հյուսիս-արեւելյան մասում՝ Դահանա-է-Գորի գյուղի հարեւանությամբ:
Աղֆանստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշված է, որ Ուզբեկը պատասխանատու էր հիմնականում «ահաբեկչական հարձակումների նախապատրստման եւ կազմակերպման համար», ինչպես նաեւ զբաղվում էր «Կենտրոնական Ասիայում ԻՊ-ի ֆինանսավորման հարցերով»:
Ավելի վաղ ԻՊ-ն առաջին անգամ հինգ տարվա ընթացքում հրապարակել էր տեսանյութ, որում իր ղեկավարն էր:





























