Գեւին Ուիլյամսոնն ազատվել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնից, երբ երկրի վարչապետ Թերեզա Մեյը տեղեկացվել է նրա հայտարարության մասին, որ Մեյը չի համապատասխանում վարչապետի պաշտոնին շաքարային դիաբետի պատճառով, գրում է The Times-ը:

Մեյը սրտնեղել էր Ուիլյամսոնի վարքագծի պատճառով, երբ լսել էր՝ ինչպես է նա ասել իր կուսակիցներին, որ Մեյը չի կարող շարունակել աշխատել առողջական վիճակի պատճառով:

Ընդ որում՝ նշվում է, որ Ուիլյամսոնը կտրականապես հերքում է, որ նման հայտարարություն է արել:

Ինչպես հաղորդում է պարբերականը, այդ միջադեպը տեղի է ունեցել նախքան Ուիլյամսոնին առաջադրված մեղադրանքը Ազգային անվտանգության խորհրդի հանդիպման մասին տեղեկատվության արտահոսքի առնչությամբ: