Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրերս տեղեկություն էին ստացել այն մասին, թե Երեւանի Արաբկիր վարչական տարածքի Բաղրամյան փողոցում գործում է ապօրինի հյուրանոցային տնտեսություն:
ՊԵԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հարկային մարմիններում չհաշվառված եւ ապօրինի գործող հյուրանոց. որպես դրա փաստացի սեփականատեր է ներկայացել նույն հասցեի բնակիչ Ալիռեզա Մոհամմադի Խոսրով Աբադին: Հյուրանոցի ապօրինի գործունեությունը դադարեցվել է:





























