Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները մայրաքաղաքի Շիրակի փողոցում բացահայտել են զովացուցիչ ըմպելիքների ապօրինի արտադրություն:

ՊԵԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առանց համապատասխան պետական գրանցման գործունեությունը ծավալել էր Երեւանի բնակիչ Էռնեստ Մամիկոնյանը: Ըստ վերջինիս հայտարարության` արտադրամասը գործել է այս տարվա հունվարի կեսից: Անօրինական գործունեության հետեւանքով պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է:

Նույն վարչության Նոր Նորքի  աշխատակիցներն էլ` իրացնելով օպերատիվ տվյալները, օրեր առաջ հայտնաբերել են գործող խանութ, որն, ինչպես պարզվել է, չի ունեցել պետական գրանցում եւ հաշվառված չի եղել հարկային մարմիններում: Պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատերը Արկադի Հովհաննիսյանն է, ով նշված խանութում զբաղվել է գյուղմթերքի վաճառքով: Ապօրինի գործունեությունը կասեցվել է, պետությանը հացված վնասի չափը ճշտվում է: