Մայիսի 6-ին, ժամը 08.20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Թելավիվ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Իսրայելի քաղաքացի 43-ամյա Սամիր Թեյմուրի Ռզաեւը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2018թ. օգոստոսի 20-ից ՌԴ Մոսկվայի ՆԳՆ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 191 հոդվածի (թանկարժեք մետաղների, բնական ոսկեգործության կամ մարգարիտների ապօրինի շրջանառությունը) 2-րդ մասի մեղադրանքով:



























