Նավթի համաշխարհային գները բարձրանում են: Այս մասին են վկայում գործարքների տվյալները: WTI նավթի հունիսյան ֆյուչերսները թանկացել են 0.81 տոկոսով՝ մեկ բարելի համար կազմելով 61.90 դոլար, հաղորդում է  RT-ն:

Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսները՝ հուլիսի մատակարարումներով,  աճել են 0.60 տոկոսով՝ մեկ բարելի համար մինչեւ 70.30 դոլար: