Իրանի հանդեպ որպես նախազգուշական միջոց նախագահ ԴոնալԹրամփի վարչակազմի կողմից Մերձավոր Արեւելք ուղարկված ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը Եգիպտոսում անցել է Սուեզի ջրանցքով՝ հայտնել է ջրանցքի աշխատակազմը՝ տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

Ավիակրի հարվածային խմբի գործարկումը տարածաշրջանում նպատակ ունի ցուցադրել, որ ԱՄՆ-ը պատրաստ է «անողոք հզորությամբ» պատասխանել ցանկացած գրոհի՝ կիրակի օրը հայտարարել է անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։

Իրանն այդ քայլն անվանել է «հոգեբանական պատերազմի տարր»։