Արգենտինայից եւ Չինաստանից անշարժ գույք «որսացողները» 16 լքված տներ են գնել սիցիլիական քաղաքում, ինչը տեղական իշխանություններն անվանում են բլրի գագաթին տեղակայված Սամբուկա մեռնող քաղաք «դրական ներխուժում»՝ հայտնում է Thomson Reuters Foundation-ը։

Տների խորհրդանշական գումարով վաճառքը հանրահայտ ռազմավարություն է դարձել է Իտալիայի հարավում լքված քաղաքների համար, որոնցից շատերը պայքարում են ժողովրդագրական ճգնաժամի դեմ։

Հունվարին 1-ական եվրո արժողությամբ 16 քարե տուն է վաճառքի դրվել։ Քաղաքային խորհուրդը հայտարարել է աճուրդի արդյունքների մասին։ Գնորդների թվում ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ Արգենտինայի քաղաքացիներ են։

«Դա ներխուժում էր, սակայն՝ դրական»,- ասել է փոխքաղաքապետ Ջուզեպե Կասիոպոն։

Բոլոր լքված տները եղել են քաղաքապետարանի սեփականությունը, որը սկզբնական գին է սահմանել 1 դոլարը՝ նշելով, որ յուրաքանչյուր գնորդ երեք տարվա ընթացքում վերանորոգման վրա պետք է ծախսի առնվազն 15 000 եվրո, ինչպես նաեւ 5000 եվրո գրավ դնի։

Չնայած նրան, որ տները սարսափելի վիճակում են, նման պահանջարկը բացատրվում է նրանով, որ Սամբուկան ընդամենը 20 րոպեի հեռավորության վրա է ծովից եւ մոտ 1 ժամվա ավտոմեքենայի ճանապարհ է այնտեղից մինչեւ Սիցիլիայի մոտակա օդանավակայան։

Կասիոպոյի խոսքերով, անշարժ գույքը վերջին հաշվով վաճառվում է 1000 եվրոյից եւ 25 000 եվրոյից մի քիչ պակաս գնով։