Բրիտանիան մտահոգված է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային տարաձայնությունների սրմամբ:

Լոնդոնը կարծում է, որ ոչ ոք չի շահի առեւտրային պատերազմից, հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյիի մամուլի քարտուղարը, հաղորդում է Reuters-ը:

«Մենք արդեն ասել ենք, որ մտահոգված ենք այդ հարցով, եւ մեզ համար պարզ է, որ ոչ ոք  չի շահի առեւտրային պատերազմներից», - ասել է մամուլի քարտուղարը: «ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ քննարկումները շարունակվում են, եւ մենք հուսով ենք, որ նրանք լուծում կգտնեն` հետագա էսկալացիայից խուսափելու համար»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն մայիսի 10-ին 25 տոկսով բարձրացրել էր ավելին քան 200 մլրդ դոլարի չափով  չինական  ապրանքների ներկրման մաքսատուրքերը: Չինաստանը հայտարարել էր, որ պատասխան միջոցներ կձեռնարկի:

 Այս ամենը տեղի է ունենում Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ շարունակվող առեւտրային բանակցությունների ֆոնին, որոնց հերթական  փուլը տեղի կունենա այսօր ԱՄՆ մայրաքաղաքում: