ԱՄՆ Պետքարտուղարության մամլո խոսնակ Ֆիլիպ Քրոուլին հրաժարական է տվել` WikiLeaks-ին գաղտնի փաստթղթեր տրամադրելու մեջ մեղադրվող շարքային Բրեդլի Մենինգի պահպանման պայմանների վերաբերյալ կտրուկ արտահայտությունների համար:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մարտի 13-ին արդեն բավարարել է Քրոուլիի դիմումը` նշելով, որ «ցավով» է ընդունել նման որոշումը, գրում է Lenta.ru-ն:

WikiLeaks-ի ենթադրյալ ինֆորմատորը մարտին ԱՄՆ զինված ուժերի հրամանտարությանը պաշտոնական նամակ էր ուղարկել` դժգոհելով Վերջինիա նահանգի ռազմական բանտի պայմաններից, որտեղ գտնվում է 2010թ. հունիսից:

Ֆ. Քրոուլիին Մենինգի կեցության պայմանների մասն հարցի էին ուղղել Մասչուսեթսի տեխնոլագիական ինստիտուտում հանդիպման ժամանակ: Նա ԱՄՆ պաշտպանական գերատեսչության վերաբերմունքը Մենինգի նկատմամբ համարել էր  «ծիծաղելի, հակապրոդուկտիվ եւ հիմար»` միաժամանակ ավելացնելով, որ կասկածի տակ չի դնում նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Ավելի ուշ Քորուլին բացատրել էր, թե հայտնել է բացառապես իր անձնական կարծիքը: MIT-ում ելույթից մի քանի օր անց հրաժարականի դիմում ներկայացնելով` նա հայտնել է, որ «գիտակցում է իր արտահայտությունների հետեւանքները եւ պատասխանատվություն է կրում դրանց համար»: