Ճապոնիայում մարտի 13-ին Սինմոե հրաբուխն սկսել է ակտիվանալ: Ճապոնական օդերեւութաբանական գործակալությունը հաղորդել է, որ երկրի հարավի Միյաձակի նահանգում գտնվող հրաբուխը, մի քանի շաբաթ հանդարտվելուց հետո, սկսել է  մոխիր եւ քարեր արտանետել: Գործակալության տվյալներով` արտանետումների բարձրությունը 4 կմ-ի է հասնում:

Մասնագետների կարծիքով ամենամեծ վտանգն սպառնում է Միյակոնոձե քաղաքին,  որը գտնվում է հրաբխի մոտակայքում: Իշխանությունների ներկայացուցիչներն արդեն հրաբխային ակտիվությունը գնահատել են երեք բալ` հինգբալանոց սանդղակում: Տեղական իշխանությունները կոչ են արել հնարավորինս հեռու մնալ հրաբխից:

Առայժմ դեռ հաստատված չէ, արդյոք հրաբխի ակտիվացման պատճառը երկրաշարժն էր, թե ոչ: