Ճապոնական Յամագատա պրեֆեկտուրայում լեռնադահուկային հանգստավայրում էներգահամակարգի աշխատանքի խափանման պատճառով 160 մարդ է արգելափակվել ճոպանուղիում, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Kyodo գործակալությանը։

Էլեկտրահամակարգի խափանումը հանգեցրել է էլեկտրականության փոխանցման դադարեցմանը, ինչի հետևանքով ճոպանուղին կանգնել է։ Այդ պահին ճոպանուղիում 160 մարդ է գտնվել, որոնք մնացել են օդում։

Ընկերության սեփականատիրոջ խոսքով՝ բոլորին հաջողվել է փրկել, տուժածներ չկան։