Եմենի մայրաքաղաք Սանայում համալսարանի տարածքում ոստիկանները ցուցարարներին ցրելու ժամանակ կրակ են բացել` վիրավորելով առնվազն 100 մարդու: Ականատեսների տեղեկություններով` ներկայումս նախագահ Ալի Սալեհի  անհապաղ հրաժարականի պահանջով հուզումների ալիքը դուրս է գալիս իշխանությունների վերահսկողությունից:

Չնայած միջազգային հանրության կոչերին` Եմենի ղեկավարն ընտրել է գործունեության ռազմական մարտավարությունը: Միաժամանակ երկրի իշխանությունները ռեժիմի հակառակորդների դեմ հաշվեհարդարում ներգարվել են նաեւ նախագահի կողմնակից գրոհային խմբերի, գրում է Vesti.ru-ն: Վերջիններս, զինված դանակներով եւ մետաղե ձողերով, ակաբեկում են ցուցարարներին:

Ավելի քան 20 մարդ գտնվում է ծանր վիճակում` արցունքաբեր գազի կիրառման պատճառով: Մեկ մարդ ստացել է ծանր հրազենային վնասվածք եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: