Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշլին Կալմի Ռեյը մարտի 13-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:

Կալմի Ռեյն այցն իրականացնում է ադրբեջանական կողմի հրավերով եւ այնտեղ կլինի մարտի 13-15-ը, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Այցի շրջանակում նա բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի, վարչապետ Ա. Ռասիզադեի, արտգործնախարար Է. Մամեդյարովի եւ ֆինանսների նախարար Ս. Շարիֆովի հետ: Ծրագրվում է նաեւ Շվեյցարիայի նախագահի այցը Նախիջեւան:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Շվեյցարիայի նախագահը կայցելի նաեւ Հայաստան: Այցի շրջանակում նախատեսվում է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացումը: