Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի ղեկավարած հատուկ կառավարական հանձնաժողովը հավանության է արժանացրել Հորդանան գետի արեւմտյան ափին 500 տան կառուցումը:
Իսրայելական իշխանությունները չեն թաքցնում, որ այդ որոշումը Հորդանանի արեւմտյան ափին հինգհոգանոց ընտանիքի սպանության պատասխանն է: Զոհվածենրի հարազատներին այցելության ժամանակ Նաթանյահուն հայտարարել էր, թե «նրանք կրակում ենք, մենք կկառուցենք»:
Մարտի 11-ին Հորդանանի արեւմտյան ափին պաղեստինցու կողմից սպանվել էր իսրայելցի վերաբանկաների մի ամբողջ ընտանիք` ծնողներն ու երեք երեխաները` 11, 3 տարեկան եւ 3 ամսական: Իսրայելի բանակի զինծառայողները հետախուզում են իրականացնում հանցագործի նկատմամբ:
Իսրայելի տեղեկատվության եւ սփյուռքի նախարարը հաստատել է սպանդի ենթարկված Ֆոգելների ընտանիքի անդամների լուսանկարների հրապարակման ու տարածման մասին որոշումը: «Միայն այս սարսափելի պատկերները կարող են աշխարհին ցույց տալ, թե ում հետ Իսրայելը գործ ունի», -ասել է նախարարը, հաղորդում է Mignews-ը:
Նշենք, որ Արեւելյան Երուսաղեմում եւ Հորդանանի արեւմտյան ափին հրեական բնակավայրերի կառուցումը Մերձավոր Արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի դադարեցման հիմնական պատճառն է: Պաղեստինյան ինքնավարությունը պահանջում է դադարեցնել շինարարությունը, իսկ իսրայելական կողմը համաձայն չէ գնալ այդ քայլին:





























